Logo

NBA. «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ սերիայում հավասարեցրել է հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:26 / 06.06.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ-Բոստոն Սելտիքս

Սան Ֆրանցիսկոյում կայացել է NBA-ի եզրափակիչ սերիայի՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Բոստոն Սելտիքս» 2-րդ հանդիպումը: Մրցավեճն ավարտվել է «Գոլդեն Սթեյթի» հաղթանակով՝ 107:88 հաշվով։ 


«Բոստոն Սելտիքսից» ամենաարդյունավետն ամերիկացի հարձակվող Ջեյսոն Տեյտումն էր, որը վաստակել է 28 միավոր, տիրել 6 անդրադարձի և 3 արդյունավետ փոխանցում կատարել:

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզից» լավագույնը պաշտպան Ստեֆեն Քարին էր (29 միավոր, 6 անդրադարձ և 4 արդյունավետ փոխանցում):

Այսպիսով՝ շարքում հաշիվը հավասարվել է՝ 2:2: Թիմերի միջև 3-րդ հանդիպումը կկայանա Բոստոնում (հունիսի 9):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա