Logo

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»՝ NBA-ի 7-ակի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:36 / 17.06.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ Ուորիորզ

Բոստոնում կայացել է NBA-ի եզրափակիչ սերիայի՝ «Բոստոն Սելտիքսի» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» միջև 6-րդ հանդիպումը: Մրցավեճն ավարտվել է «Գոլդեն Սթեյթի» հաղթանակով՝ 103։90 հաշվով, ինչի շնորհիվ նրանք դարձել են NBA-ի 2021/2022 մրցաշրջանի հաղթող (սերիայի վերջնական հաշիվը՝ 4:2)։ 

Վճռորոշ խաղում ամենաշատ միավորը վաստակել են «Սելտիքսի» և «Գոլդեն Սթեյթի» պաշտպաններ համապատասխանաբար Ջեյլեն Բրաունը և Ստեֆեն Քարին (34-ական): 


«Գոլդեն Սթեյթը»  NBA-ի վերջին 8 խաղարկությունում չեմպիոնական տիտղոսը նվաճում է 4-րդ անգամ: Վերջին անգամ Կալիֆորնիայի թիմը չեմպիոն էր հռչակվել 2017/2018 մրցաշրջանում՝ եզրափակիչ սերիայում «Քլիվլենդ Կավալիերսին» 4:0 հաշվով հաղթելու արդյունքում:

Ընդհանուր առմամբ՝ «Ուորիորզը» 7-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն: Այս ցուցանիշով առաջատարներն են «Բոստոն Սելտիքսը» և «Լոս Անջելես Լեյքերսը» (17-ական անգամ): Հիշեցնենք՝ նախորդ խաղարկությունում հաղթել էր «Միլուոկի Բաքսը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա