Logo

NBA. «Գոլդեն Սթեյթն» առաջ է պոկվել սերիայում, իսկ «Սելտիքսը» հավասարեցրել է շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:15 / 10.05.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ-NBA

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 4-րդ հանդիպումն են անցկացրել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» և «Մեմֆիս Գրիզլիսը»: Շարքի հերթական մրցավեճում «Ուորիորզը» հաղթել է 101:98 հաշվով:

Ստեֆ Քարին 32 միավորով լավագույնն էր «Գոլդեն Սթեյթում», «Գրիզլիսի» կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ջարեն Ջեքսոնն էր՝ 21 միավոր։

Շարքում հաշիվը դարձել է 3:1՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի»։ Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին:

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 4-րդ հանդիպումն են անցկացրել «Միլուոկի Բաքսը» և «Բոստոն Սելտիքսը»: Շարքի հերթական խաղն ավարտվել է «Սելտիքսի» հաղթանակով՝ 116:108 հաշվով։

«Սելտիքսի» կազմում դաբլ-դաբլ է գրանցել Ջեյսոն Տեյտումը՝ 30 միավոր, 13 անդրադարձ: Յանիս Ադետոկունբոն էլ դաբլ-դաբլի հեղինակ է դարձել «Միլուոկիի» կազմում՝ 34 միավորով և 18 անդրադարձով:

Սերիայում հաշիվը հավասարվել է՝ 2:2։ Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա