Logo

Բռնցքամարտի ԵԱ. Գոմցյանը եզրափակիչում է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
17:39 / 29.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընթանում է մրցումային 6-րդ օրը:

Վրաստանի դրոշի ներքո ելույթ ունեցող ջավախքցի Արտյուշ Գոմցյանը 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մրցավարների որոշմամբ հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Վերես Ռոլանդին և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը:

Քիչ առաջ եզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Այսօր՝ 18։00-ից սկսած, իրենց մենամարտերը կանցկացնեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովն (63.5 կգ) ու Նարեկ Մանասյանը։ 

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա