Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Google-ը և Samsung-ը միավորվում են՝ հեշտացնելու ֆիթնես տվյալների սինքրոնացումը հավելվածների միջև

Health Connect-ն առողջության և ֆիթնես տվյալների միասնական պատուհան է:

Google-ը և Samsung-ը միավորվել են՝ ստեղծելու Health Connect հարթակը, որը մշակողներին տրամադրում է մի շարք գործիքներ օգտատերերի առողջության տվյալներն Android հավելվածների և սարքերի միջև սինքրոնացնելու համար: Դա պետք է հեշտացնի օգտվողների գործը՝ հետևել իրենց առողջության և ֆիթնեսի տվյալներին մի քանի տարբեր հարթակներում:

Логотипы Samsung Health и Google Fit.

Երբ օգտատերը համաձայնի, ծրագրավորողները կարող են հավաքել նրա առողջական տվյալները: Google-ն ասում է, որ օգտատերերը լիովին կվերահսկեն տվյալների տրամադրման գործընթացը։ Health Connect-ն աջակցում է տվյալների ավելի քան 50 տեսակի՝ ներառյալ օրգանիզմի ակտիվությունը, մարմնի չափումները, սնուցումը, քունը և կենսական այլ նշաններ:

Health Connect


 «Մենք աշխատում ենք Google-ի և այլ գործընկերների հետ Health Connect-ի օգուտներն ու ներուժն ամբողջությամբ իրացնելու համար»,- հայտարարել է Samsung-ի գործադիր փոխնախագահ Թայոնգ Ջեյ Յանգը։- «Ուրախ եմ հաստատել, որ Samsung Health-ը նույնպես կտեղափոխվի Health Connect այս տարվա վերջին: Օգտատերերի թույլտվությամբ դա կնպաստի, որ հավելվածներ մշակողները Samsung Health-ի համար օգտագործեն Galaxy Watch-ի վրա չափված ճշգրիտ և օպտիմիզացված տվյալներ»:

Health Connect 2

Health Connect-ը ներկայում բաց բետա տարբերակի փուլում է գտնվում, որը հասանելի է բոլոր Android-մշակողների համար: Բացի Samsung-ից, Google-ը նաև աշխատում է MyFitnessPal, Leap Fitness և Withings մշակողների հետ վաղ հասանելիության ծրագրի շրջանակում: Google Fit-ը և Google-ին պատկանող Fitbit-ը նույնպես պատրաստվում են ներդնել Health Connect-ը, ինչը նշանակում է, որ տեխնոլոգիան հասանելի կլինի Pixel Watch-ում այս տարեվերջին:

Google Pixel Watch

Ի տարբերություն Samsung-ի և Apple-ի՝ Google-ը հակված չէ օգտատերերին ստիպել (կամ հորդորել) դեպի իր էկոհամակարգը, սակայն Pixel Watch-ի և Android պլանշետի հայտնվելով Google-ը կարող է ստիպված լինել նրբանկատորեն օգտատերերին մղել դեպի իր արտադրանքը, եթե ցանկանում է, որ նրանք գնեն իր Pixel սարքերի ընդլայնվող շարքը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Ալիսան» սովորել է օգնել սմարթֆոնների և կենցաղային տեխնիկայի ընտրության հարցում

  • 6

Ընդլայնված իրականության Mojo Lens ոսպնյակները հաջողությամբ փորձարկվել են. դրանք փորձարկել է ընկերության հիմնադիրը

  • 36

Լրտեսելու միջո՞ց. ԱՄՆ-ում ցանկանում են արգելել TikTok-ը

  • 44

Համացանցում հայտնվել է PlayStation VR 2-ի առաջին «կենդանի» լուսանկարը

  • 49

Համստերները գրավում են տիեզերքը. կրծողն օդապարիկով թռել է ստրատոսֆերա (տեսանյութ)

  • 38

15 հայտնի զույգ, որոնց, կարծես, բաժանել են հիվանդանոցում

  • 787

Volvo կաբրիոլետի վարորդը մեքենան վարել է «Սուպերմենի» դիրքով

  • 52

«АвтоВАЗ-ի աշխատակիցները Lada Vesta-ի փոխարեն զենք կհավաքեն  

  • 45

Դոլարի և եվրոյի փոխարժեքը մոսկովյան բորսայում հասել է յոթ տարվա ընթացքում նվազագույնին

  • 56

Բրիջիթ և Էմանուել Մակրոն. անսովոր սիրո պատմություն

  • 2652

Կիսասափրված գլուխ և զգեստ-տրանսֆորմատոր․ Բելլա Հադիդը՝ Marc Jacobs-ի շոուին

  • 88

«Ֆորտ Բոյարդ» հեռուստաշոուում այլևս կենդանի վագրեր չեն լինի․ դրանք կփոխարինվեն վիրտուալ 3D մոդելներով (տեսանյութ)

  • 126

Hyundai-ն պատրաստվում է Tesla Model 3-ի մրցակցի պրեմիերային․ նոր լուսանկարներ

  • 61

Apple-ը մեկ տարվա ընթացքում կթողարկի նոր iPhone, iPad, Apple Watch և Mac

  • 61

Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը

  • 68

Հայտնի են դարձել iPhone 14-ի հիմնական նորամուծությունները

  • 101