Logo

Սահակյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:10 / 04.05.2022Ծանրամարտ
ծանրամարտիկ Գոռ Սահակյան

Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Մինչև 67 կգ քաշային կարգում ելույթ ունեցող 19-ամյա հայ մարզիկը, հաջորդաբար բարձրացնելով 130, 135 և 137 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ արդյունքն է գրանցել պոկում վարժությունում։ Նա 3 կգ է զիջել թաիլանդցի Վերաֆոն Վիչումային։ Երրորդ տեղում է ելույթը 136 կգ արդյունքով ավարտած թուրք ծանրորդ Յուսուֆ Գենցը։

Այժմ ընթանում է հրում վարժությունը։   

Հայաստանի հաշվին արդեն գրանցվել է առանձին վարժությունների 2, երկամարտի՝ 1 ոսկե մեդալ, որոնք 55 կգ քաշային կարգում նվաճել է 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը (պոկում՝ 108, հրում՝ 132, երկամարտ՝ 240 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա