Logo

Գոռ Սահակյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:20 / 04.05.2022Ծանրամարտ
Gor Sahakyan-bronze medalakir

Գոռ Սահակյանը դարձավ Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

Մեր մարզիկը 2-րդ և 3-րդ տեղերը գրավեց համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում։ Դրանցից առաջինում ելույթն ավարտեց 137, երկրորդում՝ 165 կգ արդյունքով։ Սահակյանի երկամարտի ցուցանիշը 302 կիլոգրամ է։ Չեմպիոնի կոչումը 311 կգ արդյունքով նվաճեց թայլանդցի Վերաֆոն Վիչուման։ Երկրորդ տեղում է թուրք Յուսուֆ Գենցը՝ 307 կգ։

Սահակյանը Հունաստանում մրցահարթակ դուրս եկած Հայաստանի երրորդ ներկայացուցիչն է։ Ավելի վաղ 3 ոսկե մեդալով աշխարհի չեմպիոն էր դարձել մինչև 55 կգ քաշային կարգում ելույթ ունեցած 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը (պոկում՝ 108, հրում՝ 132, երկամարտ՝ 240 կգ)։ Իսկ 61 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, ստանալով 0, հաշվարկային տեղ չի գրավել։

Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են նաև Միլենա Խաչատրյանը (աղջիկների 76 կգ քաշային կարգում), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը և Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա