Logo

Նիդեռլանդների հավաքականի առանցքային խաղացողը բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:31 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական «Ռոմայի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումը բաց կթողնի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հայտնում է Eurosport-ը։

Պատճառը մարզման ժամանակ ստացած վնասվածքն է։ 31-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է վիրահատությունից, իսկ վերականգնողական գործընթացի համար 3-ից 4 ամիս կպահանջվի։ Կիսապաշտպանը կարող է շարք վերադառնալ 2023 թվականի հունվարին։

Վեյնալդումը «Ռոմայի» կազմում հասցրել է ընդամենը 1 խաղի մասնակցել։ 2021/22 մրցաշրջանում նիդեռլանդցին ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում անցկացրած բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 խաղի, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 18 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա