Logo

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 27.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Screenshot 1 52 - Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

4 հանդիպումներով մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրը: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանն էլ «Սևանը»  չներկայացավ, որը մրցակարգի համաձայն չի շարունակի ելույթներն առաջնությունում: «Սևանի»  մասնակցությամբ առաջնության հանդիպումներում գրանցված արդյունքները կչեղարկվեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ՎԱՆ»  

28 նոյեմբերի, ժ.15:00,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

4 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 3 անգամ, «Վանը»՝  1,  խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  8-4

1-ին շրջան.  12.09.2021  «Վան»  1-2  «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 1-0՝ Լուիզ Մենեզես 34՛, 1-1՝ Արտյոմ Ավանեսյան 90+1՛, 1-2՝ Մաիլսոն Լիմա 90+4՛:

«Արարատ-Արմենիա»՝  1-ին տեղ (37 միավոր), «Վան»՝  9-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Առաջնության առաջատարը գավաթի քառորդ եզրափակչում տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ 1-2 հաշվով պարտվելով հետնապահներից մեկին՝ «Նորավանքին» ու դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա առաջնության նախորդ երկու խաղերում Դմիտրի Գունկոյի սաները հաղթել էին «Նորավանքին» (2-1) և «Նոային» (1-0):

ar1 960x700 - Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

  1. Իսկ ահա «Վանը» մեծ հաջողության հասավ գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ թիմի պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով: Գավաթային 2-րդ խաղում էլ «Վանը» մրցակցին՝ «Փյունիկին» հաղթեց հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ: Աչքի ընկավ թիմի դարպասապահ Արման Մելիքսեթյանը: Նա նախ խաղի հիմնական ժամանակում հետ մղեց Գևորգ Ղազարյանի 11մ հարվածը, ապա հետխաղյա 11մ հարվածների ժամանակ հաղթող դուրս եկավ Խոսե Կառաբալլոյի և Խոսե Բալզա Լիսկանոյի հետ մենամարտերում:

Այդ խաղում թիմի գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարում էր Սևադա Արզումանյանը, որը նախորդ առաջնության մեկնարկային 13 հանդիպումներում «Վանի» գլխավոր մարզիչն էր:

van 3 1 960x960 - Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

  1. Ի տարբերություն գավաթի մրցաշարի, առաջնությունում «Վանը» շարունակում է անհաջող ելույթները: Նախորդ տուրում թիմը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 0-2 հաշվով զիջելով «Փյունիկին» ու կրկնելով նախորդ առաջնությունում գրանցած իր վատագույն արդյունքը: Առաջնության վերջին 10 հանդիպումներում «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Դա ինչպես թիմի պատմության, այնպես էլ ընթացիկ առաջնության հակառեկորդ է:

Վերջին 5 հանդիպումներում «Վանի»  ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմի գոլային երաշտը հասել է 528 րոպեի, որը գերազանցում է նախորդ առաջնությունում «Վանի» գրանցած վատագույն արդյունքը (488 րոպե): Վերջին գոլն առաջնությունում «Վանը» խփել է հոկտեմբերի 16-ին «Ուրարտուի» դարպասը: 12-րդ րոպեին աչքի էր ընկել Վլադիմիր Ֆիլիպովը:

  1. Մինչև նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը, մրցակիցների միջև կայացած երկու խաղերում էլ «Արարատ-Արմենիան» հաղթել էր «չոր» հաշվով: Եվ ահա ապրիլի 8-ին Երևանում կայացած խաղում «Վանին» ոչ միայն հաջողվեց բացել գոլերի հաշիվը չեմպիոնի հետ հանդիպումներում, այլև առաջին հաղթանակը տոնեց (3-2): «Վանի» կազմում առաջին գոլի հեղինակը Ստեֆան Աջումանին էր, որն արդեն 4-րդ րոպեին գրավեց Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը:

Նշենք, որ «Վանի» հետ «Արարատ-Արմենիան» մեկական հանդիպում է անցկացրել Դավիդ Կամպանյայի, Արմեն Ադամյանի, Անատոլի Բայդաչնու և Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ:

  1. Նախորդ առաջնությունում 8 գոլով «Վանի» լավագույն ռմբարկու ճանաչված Ուիլֆրեդ Կուասի Էզան «Արարատ-Արմենիայում» էլ աչքի է ընկնում արդյունավետ խաղով՝ 13 հանդիպումներում դառնալով 5 գոլի հեղինակ: Ընդ որում նա միայն «Նորավանքի» հետ 13-րդ տուրի խաղում է 90 րոպե գտնվել խաղադաշտում՝ դառնալով գոլի հեղինակ: Իսկ «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն Մաիլսոն Լիման է, որի օգտին 12 գոլ է գրանցված:

eza 960x635 - Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Վանի» կազմում իրեն լավ է դրսևորում Էզային փոխարինած փորձառու Զավեն Բադոյանը, որն անցկացրած 11 հանդիպումներում արդեն 4 գոլի հեղինակ է դարձել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Արարատ-Արմենիա»՝  Յուսուֆ Օտուբանջո՝  3 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա