Logo

«Ինտերի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Գերմանիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
00:15 / 31.08.2022ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» գերմանացի կիսապաշտպան Ռոբին Գոսենսը կարիերան կշարունակի հայրենիքում: Ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ Լևերկուզենի «Բայերի» ներկայացուցիչները 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար ժամանել են Միլան:

Գերմանական ակումբը մտադիր է 1 մրցաշրջանով վարձակալել Գոսենսին՝ «Ինտերին» վճարելով 2 միլիոն եվրո: Վարձակալության ժամկետի ավարտից հետո «Բայերը» 28 միլիոնով կարող է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Ռոբին Գոսենսն այս տարվա հունվարից է խաղում «Ինտերում»: Իտալիայի փոխչեմպիոնը հուլիսի 1-ին էր 15 միլիոն եվրոյով Բերգամոյի «Ատալանտայից» ձեռք բերել գերմանացու տրանսֆերային իրավունքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա