Logo

Ռոմանո. Գյոտցեն վերադառնում է Գերմանիա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:37 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Մարիո Գյոտցե

Նիդեռլանդական ՊՍՎ-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն այսօր նոր թիմ կունենա՝ տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացու հաղորդմամբ՝ 30-ամյա գերմանացին կտեղափոխվի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»:

Կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր: Գերմանական ակումբը գործարքի համար ՊՍՎ-ին կվճարի 4 միլիոն եվրո: Գյոտցեի պայմանագիրը նիդեռլանդական թիմի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

2021/2022 մրցաշրջանում ֆուտբոլիստը ՊՍՎ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 12 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Մարիոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Հիշեցնենք՝ Գյոտցեն ժամանակին պաշտպանել է Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» մարզական պատիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա