Logo

Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 05.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
77 - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Երեք տարի առաջ, երբ Սեբաստացի սերունդներ կրթած ու դաստիարակած Մարիետ Սիմոնյանը նախաձեռնեց ստեղծել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Գրական ակումբ», չէր էլ պատկերացնի, թե տարիներ անց ակումբի մաս կկազմեն ոչ միայն մանկավարժ-ընկերներն, այլ «շարքային» ծնողներն ու բոլորովին անծանոթ մարդիկ, որոնք փոքրիշատե հետաքրքրված են գրականությամբ, ընթերցանությամբ: Իսկ ակումբի անդամ յուրաքանչյուր կնոջ երեքշաբթին կդառնա յուրահատուկ օր, որին սպասել է…

Որովհետև ընթերցանության շուրջ զրույցները դառնալու են թերապիային համարժեք մի բան: Այստեղ նա իրեն թույլ կտա մեկ ժամով մոռանալ օրվա հոգսերը՝ կենցաղ, պարտականություններ, որոնք այնքան էներգիա են պահանջում…

84403089 2895855717307882 2782398441345515520 n - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փոխարենը նա այս սրտաբաց մթնոլորտում կլսի ընկերներին, երբեմն կլռի, բայց հասկացված կմնա: Յուրաքանչյուր երեքշաբթի 14:30 նրա համար կդառնա լիցքավորվելու և միաժամանակ լիցքաթափվելու օր, երբ ընթերցանության միջոցով կճանաչի աշխարհը, կմոտենա մարդկանց սրտերին, կզգա, կխոսի, կհակառակվի, բայց կշարունակի լինել այնպիսին, ինչպիսին որ կա. իրեն թույլ կտա այդ մեկ ժամով խորը շունչ քաշել…

BeFunky collage 10 960x386 - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Տիկին Մարիետն այդքան զբաղվածության մեջ ժամանակ է գտնում ու ընտրում է այնպիսի հետաքրքիր նյութեր, որ ակումբի սիրելի մարդիկ խանդավառությամբ կարդան: Խնամքով ընտրված նյութերը նա նախապես կարդում է, իր մեջ կռիվ տալիս դրանց հետ կամ համաձայնում, հետո նամակի տեսքով ընկերներին է առաջարկում, չի պարտադրում…

Նրա ջանքերի շնորհիվ ակումբի անդամների քանակն արդեն հասնում է 50-ի:

84531247 2895855630641224 5114416978420826112 n - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փետրվարի 4-ըկարևոր օր էր ակումբի անդամների համար, քանի որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի ձեղնահարկում բացվեց նրանց համատեղ աշխատանքների արդյունքը. «Գրական ակումբ»-ն այլևս  Վերնատուն ունի, որի մտերմիկ մթնոլորտը տրամադրում է սրտաբաց զրույց-քննարկումների, իսկ պատուհաններից ներս թափանցող լույսը տաքացնում է սիրտն ու հոգին: Այս նորաբաց, մինիմալիստական ոճով կահավորված ձեղնահարկում բացման օրը մասնակիցները նախապարտասել էին թումանյանական, չարենցյան ընթերցումներ:

BeFunky collage 9 960x480 - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Հյուրերի շաքում էին բանաստեղծ Հուսիկ Արան, գրականգետներ Արքմենիկ Նիկողոսյանը, Սևակ Ղազարյանը, Արմեն Ավանեսյանը, որոնց իր հյուրասեր տանիքի տակ էր հավաքել կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

84446450 2895856187307835 884553282024898560 n - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Մի բաժակ գինու շուրջ, որն ի դեպ պատրաստվում սեբաստացիների ձեռքով, զրուցեցին, քննարկեցին, իսկ ավարտին մանկավարժական երգչախումբը ելույթ ունեցավ՝ Վերնատունը լցնելով զուլալ ձայներով:

Գրական ակումբի դռները բաց են յուրաքանչյուր առաջ:

BeFunky collage 8 960x480 - Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Ժամանակ գտնեք և վայելեք «Գրական ակումբի» անկաշկանդ մթնոլորտը Վերնատանը: Հավատացնում ենք, որ այստեղ ձեզ սպասում են փայլուն աչքերով և ջերմ սրտով…

Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի, Սյուզաննա Սարգսյանի և Սմբատ Պետրոսյանի ֆեյսբուքայն էջերից

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա