Logo

Գրանդ ակումբը պայմանագիր է պատրաստել Դեմբելեի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:05 / 16.05.2022ՍՊՈՐՏ
ՊՍԺ-Ուսման Դեմբելե

ՊՍԺ-ն շարունակում է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի նկատմամբ՝ հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարությունը ֆրանսիացի վինգերի հետ բանակցություններ է վարում այս տարվա սկզբից և արդեն պայմանագիր է պատրաստել նրա համար։ Սակայն «Բարսելոնան» մտադիր է պահել 25-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև հունիս:

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյով։ Transfermarkt-ը Ֆրանսիայի հավաքականի վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Ուսմանը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա