Logo

Գրանտ-Լեոն Ռանոս Երանոսյանը դուբլ է ձևակերպել «Բավարիա-2»-ի կազմում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:57 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Բավարիա-2»-ը սեփական հարկի տակ 8:1 հաշվով ջախջախել է «Ռոսենհայմ-1860»-ին:

«Բավարիա-2»-ի մեկնարկային կազմում է եղել գերմանահայ հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոս Երանոսյանը, որը դարձել է դուբլի հեղինակ: Ռանոս Երանոսյանը գոլ էր խփել նաև 35-րդ տուրի՝ «Գրոյտեր Ֆյուրտ-2»-ի դեմ խաղում (2:1):

  • Տեսանյութն սկսվում է Գրանտ-Լեոն Ռանոս Երանոսյանի խփած գոլերից

«Ռոսենհայմ-1860»-ի դեմ խաղից 3 օր անց մյունխենցիները 36-րդ տուրի շրջանակում հաղթել են նաև «Աուբստադտին»՝ 1:0: «Բավարիա-2»-ն անցկացրած 36 խաղից հետո 85 միավորով 2-րդն է Ռեգիոնալ լիգայի մրցաշարային աղյուսակում, 5 միավոր է զիջում առաջատարին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա