Logo

Նոր գործարք. «Բավարիան» շարունակում է «փախցնել» «Այաքսի» տաղանդներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:01 / 26.05.2022ՍՊՈՐՏ
null

«Այաքսի» տաղանդավոր կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի «Բավարիայում»՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերն արդեն վերջնական համաձայնության են հասել: Գրավենբերխն ու մյունխենյան գրանդը մինչև 2027 թվականը ժամկետով պայմանագիր կկքնեն: Գործարքի արժեքը կկազմի 25 մլն եվրո: 

Ավելի վաղ «Բավարիան» ներկայացրել էր «Այաքսի» մեկ այլ ֆուտբոլիստ Նուսաիր Մազրաուիին:

2021/22 մրցաշրջանում ամստերդամյան ակումբի կազմում 20-ամյա խաղացողն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա