Logo

Ուիմբլդոնի հաղթողի գլխավոր ֆավորիտները՝ ըստ Գրեգ Ռուսեդսկիի

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:26 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Գրեգ Ռուսեդսկի

ԱՄՆ-ի 1997 թվականի բաց առաջնության եզրափակիչ հանդիպման մասնակից, աշխարհի նախկին 4-րդ ռակետ բրիտանացի Գրեգ Ռուսեդսկին ներկայացրել է հունիսի 27-ին մեկնարկող Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթողի իր ֆավորիտներին։

Նա հաջորդաբար առանձնացրել է «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին, 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալին և 11-րդ համար Մատեո Բերետինիին։ Ջոկովիչն Ուիմբլդոնում հաղթել է 6, Նադալը՝ 2 անգամ, իսկ Բերետինին նախորդ տարի հասել էր եզրափակիչ։

«Ջոկովիչը զայրացած է, քանի որ այս տարի չի հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Նրա ինքնասիրությունը խոցել է նաև այն հանգամանքը, թե ինչպես պարտվեց Ռաֆային Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նադալը նույնպես ձգտում է հերթական տիտղոսին։ Նա այդպիսի հավակնություն չէր ունենա, եթե ոտքի խնդիրը լիարժեք լուծված չլիներ։

Բերետինին առայժմ անկասկած լավագույնն է մյուս թեկնածուներից։ Հուրկաչը կարող է հեռու գնալ, հասնել կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ, սակայն դժվար թե մրցաշարի հաղթող դառնա։ Այս պահին բոլոր մասնակիցներից առանձնանում են թվարկածս երեքը»,- Ռուսեդսկիի կարծիքը ներկայացրել է Daily Express-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա