Logo

Գրեմ Փոթեր. «Պետք է հավասարակշռություն լինի «Չելսիի» պաշտպանության ու հարձակման միջև»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:29 / 14.09.2022ՍՊՈՐՏ
Գրեմ Փոթեր-ծրագրեր

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ, անգլիացի Գրեմ Փոթերը ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է իր ծրագրերի մասին:

«Խոստանում եմ, որ հնարավոր ամեն բան կանեմ «Չելսիի» համար: Փորձելու եմ կառուցել այնպիսի թիմ, որ հավասարակշռություն լինի պաշտպանության ու հարձակման միջև: Ցանկանում ենք ունենալ սեփական դեմքն ու խաղային ձեռագիրը»,- 47-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Չելսի» - «Զալցբուրգ» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Գրեմ Փոթերը փոխարինել էր գերմանացի Թոմաս Տուխելին, որը հեռացվել էր ՉԼ-ի խմբային փուլում Զագրեբի «Դինամոյից» կրած պարտությունից հետո (0-1):
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա