Logo

Գրիգորի Բաբայանը՝ «Աստանայի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:17 / 13.09.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Գրիգորի Բաբայան

Գրիգորի Բաբայանը նշանակվել է Ղազախստանի փոխչեմպիոն «Աստանայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը

Հիշեցնենք, որ «Աստանայում» ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: 

42-ամյա մասնագետը 2012-2019 թվականներին ղազախական թիմում զբաղեցրել է գլխավոր մարզչի և գլխավոր մարզչի օգնականի պաշտոնները:

Գրիգորի Բաբայանի հետ «Աստանան» դարձել է Ղազախստանի հնգակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, նվաճել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր: 

2021/22 մրցաշրջանում Բաբայանն աշխատել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում:

Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 19 տուրից հետո «Աստանան» 37 միավորով 2-րդ տեղում է: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա