Logo

Գրիգորի Բաբայանը՝ Ղազախստանի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:21 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Գրիգորի Բաբայան

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ նրան առաջարկել են դառնալ Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

«Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև մայիսի վերջ, և իմ բոլոր մտքերն այժմ կապված են ԲԿՄԱ-ի հետ»,- Բաբայանի խոսքն է փոխանցում «Чемпионат»-ը։

2020/2021 մրցաշրջանից առաջ Բաբայանը գլխավորել է «Տոբոլը», որտեղ նրան հաջողվել է թիմ կառուցել, որը Ղազախստանի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ չեմպիոն:

2021 թվականի հունիսին նա միացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա