Logo

«Մանչեսթեր Սիթիի»՝ հարբած ֆուտբոլիստին արգելել են մտնել քաղաքի ակումբներից մեկը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:28 / 08.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում:

Հանգստյան օրերին անգլիացին որոշել է քայլել Մանչեսթերի փողոցներով: Նրան ընկերակցել են «քաղաքաբնակների» այլ ֆուտբոլիստներ՝ Ռիադ Մահրեզն ու Կայլ Ուոկերը:

Քաղաքի բնակիչներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գրիլիշը, հարբած վիճակում, ցանկանում է մտնել Մանչեսթերի ակուբներից մեկը, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 26-ամյա ֆուտբոլիստն «Ասթոն Վիլայից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի»: Գործարքի արժեքը կազմել էր 117,5 մլն եվրո (ըստ՝ Transfermakt-ի):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա