Logo

«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել իր սանին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:01 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բենֆիկայի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններով՝ հայտնում է լրագրող Էկրեմ Քյոնուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնացիները գործուն քայլերի կդիմեն, եթե ձախողվի «Չելսիի» ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսոյի տեղափոխության գործարքը: 

26-ամյա Գրիմալդոն «Բարսելոնայի» սան է և 2011-2016 թվականներին ելույթ է ունեցել «կապտանռնագույնների» 2-րդ թիմում: 

Իսպանացու՝ «արծիվների» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում պորտուգալական ակումբի կազմում Գրիմալդոն մասնակցել է 47 հանդիպման, խփել 6 գոլ ու կատարել 9 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա