Logo

Գրիզման. «10 օր չեմ քնել՝ սպասելով «Ատլետիկո» վերադառնալուն»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.09.2021ՍՊՈՐՏ
Գրիզման. 10 օր չեմ քնել՝ սպասելով Ատլետիկո վերադառնալուն - Գրիզման. «10 օր չեմ քնել՝ սպասելով «Ատլետիկո» վերադառնալուն»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Մադրիդի «Ատլետիկո» իր վերադարձի մասին:

«Ես շատ երջանիկ եմ: 10 օր չեմ քնել՝ սպասելով այն պահին, որն այժմ վայելում եմ ընտանիքիս հետ: Յուրաքանչյուր հանդիպման ես կանեմ հնարավորը, որ վերադարձնեմ այն ջանքերը, որ ակումբն է գործադրել՝ ինձ թիմ բերելու համար:

Ես ցանկանում էի վերադառնալ, քանի որ գիտեի, որ «Ատլետիկոն» ինձ համար լավագույն վայրն է, որտեղ ես երջանիկ եմ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոքր-ինչ խելահեղ էր, բայց ամեն ինչ լավ անցավ»,- Marca-ն մեջբերում է Գրիզմանի խոսքը:

Գրիզմանը «Բարսելոնայից» «Ատլետիկո» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Պայմանագիրը վարձակալական հիմունքով է՝ հիմնական դառնալու հնարավորությամբ:

30-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբում ելույթ է ունեցել նաև 2014-2019 թվականներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա