Logo

Գրիզմանը անվանել է 2016թ.-ի լավագույն ֆուտբոլիստների իր եռյակը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 12.11.2016ՍՊՈՐՏ
.jpg - Գրիզմանը անվանել է 2016թ.-ի լավագույն ֆուտբոլիստների իր եռյակը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը անվանել է այն 3 ֆուտբոլիստին, որոնք հաջողություններին են հասել 2016 թվականին թե՛ ակումբում, թե՛ միջազգային մակարդակում:

«Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի 2 կարևոր տիտղոս է նվաճել և նա լավագույններից է: Լիոնել Մեսին, քանի որ նա եզակի է և միայն նրանցից հետո Ջեյմի Վարդի, քանի որ նա օգնել է «Լեսթերին» տիրանալ Պրեմիեր լիգայի գավաթին»:

Ֆրանսիացին նաև ասել է, թե որ մարզիչներն են լավագույնն աշխարհում:

«Իմ երկու մարզիչը՝ Դիեգո Սիմեոնեն և Դիդե Դեշամը: Նրանից հետո Կլաուդիո Ռանիերին՝ «Լեսթերում» կատարած իր աշխատանքի համար:

Նա արեց անսպասելին «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ»,-ասել է Գրիզմանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա