Logo

Գրիզմանը նշել է ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:19 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության գլխավոր հավակնորդների մասին:

«Լավ թիմ ունենք ու չենք պարտվել 9 խաղ անընդմեջ. դա լավ նշան է: Կարծում եմ՝ երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունում հաղթելը շատ բարդ խնդիր է: Գլխավոր հավակնորդները Բրազիլիան, Արգենտինան, Իսպանիան և Ֆրանսիան են:

Այնուամենայնիվ, դեռ շատ ժամանակ կա, ու փոփոխություններ կլինեն»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է GQ-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ն անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա