Logo

«Գրիզմանը քավության նոխազ է «Բարսելոնայում»․ «Ռեալ Սոսյեդադի» նախկին մարզիչ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.03.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1166100988 - «Գրիզմանը քավության նոխազ է «Բարսելոնայում»․ «Ռեալ Սոսյեդադի» նախկին մարզիչ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

«Ռեալ Սոսյեդադի» նախկին գլխավոր մարզիչ Մարտին Լասարտեն կարծիք է հայտնել բասկյան թիմի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնայում» ելույթների վերաբերյալ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր թիմում 2009 թվականին նորամուտը նշել է հենց Լասարտեի օրոք:

«Գրիզմանը քավության նոխազ է «Բարսելոնայում»: Նա զգում է դա, դրա համար էլ ընկճվում է: Մեզանից յուրաքանչյուրը, ով լավ է ճանաչում Անտուանին, հասկանում է, որ Գրիզմանի ցուցադրած խաղի մեծ մասը կախված է նրա ուրախությունից, անձնական լավ տրամադրությունից: Ես տեսնում եմ, որ նա տխուր է: Նա երջանիկ չէ:

«Բարսելոնան» շատ է տուժում Լուիս Սուարեսի բացակայության պատճառով: Ամբողջ պատասխանատվությունն ընկած է Մեսիի ուսերին: Այն ամենով, ինչը չի վերաբերում Մեսիին, զբաղվում է Գրիզմանը: Տեսանելի է, որ նա իրեն հարմարավետ չի զգում ստեղծված իրավիճակում:

Գրիզմանից որոշակի ժամանակ կպահանջվի հարմարվելու համար, իսկ եթե դա չօգնի, ստիպված կլինի փոխել ակումբը: Հնարավոր է՝ հարկ լինի փնտրելու տարբերակ, որը չի լինի ավելի լավը կամ ավելի վատը ներկայիսից, ուղղակի կտարբերվի նրանից, ինչ կա հիմա: Դա կօգնի նրան կատարելագործվելու»,- Լասարտեի խոսքերը մեջբերում է El Desmarque-ն:

Գրիզման. «Բարսելոնայի» խաղացողները երբեմն ինձ չեն տեսնում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա