Logo

Գրող Ջորջ Մարտինն ասել է, որ համացանցի հայտնվելով աշխարհը դառնացել է

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:14 / 23.05.2022Հեղինակներ
George R. R. Martin

«A Song of Ice and Fire»-ի հեղինակ Ջորջ Ռ. Ռ. Մարտինը ցավում է այն «դառնության» համար, որ առաջացրել է համացանցը. այս մասին գրողը հայտնել է «Coupledom» փոդքաստում։

«Ես հարյուրավոր լավ մեկնաբանություներ եմ ստանում (համացանցում), բայց դեռ կան երկրպագուներ, որոնք հիշեցնում են ինձ գրքի ուշ թողարկման մասին: Օրինակ՝ ես գրում եմ. «Շնորհավոր Գոհաբանության օր»: Եվ նրանք ինձ պատասխանում են. «Որտե՞ղ է գիրքը», - ասել է Մարտինը:

Գրողը նշել է, որ սիրում է երկրպագուներին։ Նման ագրեսիա առաջացնելու համար նա մեղադրում է սոցիալական ցանցերին ու համացանցին։

«Ինձ թվում է, որ Twitter-ը, սոցիալական ցանցերը և ընդհանրապես համացանցն այնպիսի զայրույթ են առաջացրել, որ ես չեմ տեսել հին ժամանակներում։ Սերն ու ատելությունը շատ մոտ են, հատկապես կոմիքսների կամ որևէ կայացած ֆիլմաշարերի դեպքում»,- եզրափակել է նա։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա