Logo

«Գտանք համապատասխան մարզչի». Հեղինակավոր ակումբը 5-րդ մարզչին նշանակեց

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 03.03.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
grammozis - «Գտանք համապատասխան մարզչի». Հեղինակավոր ակումբը 5-րդ մարզչին նշանակեց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:01

-

-

«Շալկեն» հայտարարել է նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Ակումբը մինչև 2022 թվականի հունիսը ժամկետով պայմանագիր է ստորագրել Դիմիտրոս Գրամոզիսի հետ:

«Համոզված ենք, որ գտանք համապատասխան մարզիչ մրցաշրջանի վերջնամասն անցկացնելու համար»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Պետերն Կնեբելը:

Ընթացիկ մրցաշրջանում Գրամոզիսը գելզենկիրխենյան թիմի հինգերորդ մարզիչն է: Ավելի վաղ «Շալկեն» պաշտոնանկ է արել Կրիստիան Գրոսին, Դևիդ Վագներին, Մանուել Բաումային և Հուբ Սթիվենսին:

Բունդեսլիգայի 23 տուրերում «Շալկեն» 9 միավոր է վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա