Logo

Գտնվել է Պիկասոյի՝ դստեր համար ստեղծած նկարչական ալբոմը

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:01 / 13.06.2022Արվեստանոց
Պաբլո Պիկասո

Պաբլո Պիկասոյի թոռնուհին՝ Դիանան, պատահաբար ընտանեկան նյութերի մեջ գտել է նկարչի ստեղծած ալբոմների անսովոր հավաքածուն, որոնք, ըստ էության, նկարչի ավագ դստեր՝ Մայայի համար էին՝ սովորեցնելու համար, թե ինչպես պետք է նկարել, հայտնում է The Guardian-ը։

Կինն ալբոմները ցույց է տվել իր 86-ամյա մորը, որը կիսվել է Պիկասոյի դասերի մասին հիշողություններով։

Նկարիչն ալբոմի էջերը նկարազարդել է տեսարաններով, որտեղ ներկայացված են ծաղրածուներ, ակրոբատներ, աղվեսներ, ձիեր և թռչուններ: Երբ Մայան 5-7 տարեկան էր, վարպետին ընդօրինակելու տպավորիչ փորձեր էր անում և նկարում նրա գծած ստեղծագործությունները։

Ալբոմների թվում հայտնաբերվել են նաև նրբագեղ օրիգամիներ, որոնք Պիկասոն պատրաստել է Մայայի համար ցուցահանդեսի հրավիրատոմսերից։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա