Logo

Գվարդիոլա. «Այս երկրում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:46 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Նյուքասլին» (5-0) ԱՊԼ-ի 36-րդ տուրում ու «Լիվերպուլին» գերազանցում է արդեն 3 միավորով։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին:

«Մեկ շաբաթ առաջ մեզ չէին հավատում։ Այս երկրում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»՝ և՛ մամուլը, և՛ մնացածը։ Իհարկե, «Լիվերպուլը» հիանալի արդյունք է գրանցել եվրագավաթներում, բայց Պրեմիեր լիգայում ակումբը 30 տարում 1 տիտղոս է նվաճել։

Ամեն դեպքում իրավիճակն այնպես է, ինչպես կա։ Մենք պետք է 3 միավոր վաստակենք։ Հնարավոր է՝ հարկավոր լինի 6-ը՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հաջորդ երկու խաղերում։

Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և դա է կարևորը»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը beIN Sports-ի եթերում։

«Լիվերպուլը» 19 անգամ է հռչակվել Անգլիայի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 7։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա