Logo

Գվարդիոլա. «Եթե մենք ինչ-որ մի օր հաղթենք ՉԼ-ում, մարդիկ կխոսեն այն թեմայով, թե որքան գումար ենք ծախսել»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:16 / 06.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ հասարակության վերաբերմունքն իր թիմի նկատմամբ կանխակալ է: Իսպանացին կարծում է, որ լրագրողներն առաջին հերթին գնահատում են ծախսված գումարը, այլ ոչ թե կատարված աշխատանքը։

«Եթե մենք ինչ-որ մի օր հաղթենք Չեմպիոնների լիգայում, մարդիկ կխոսեն այն թեմայով, թե որքան գումար ենք ծախսել, բայց չեն խոսի կատարված տքնաջան աշխատանքից: Կարծում եմ, որ դա սխալ է»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Գվարդիոլան «Նյուքասլի» դեն խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում պարտվել է Մադրիդի «Ռեալին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա