Logo

«Մանչեսթեր Սիթին» հումորային գրառմամբ է անդրադարձել Գվարդիոլայի ծննդյան տոնին (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:38 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Խոսեպ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի մամուլի ծառայությունը զվարճալի գրառում է կատարել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծննդյան օրվա կապակցությամբ։

Կատալոնացի մասնագետը հունվարի 18-ին դարձել է 51 տարեկան։

«Մանչեսթեր Սիթին» տեղադրել է «քաղաքացիների» հանդիպումներից մեկի դրվագը, որում երևում է Գվարդիոլայի արձագանքը գոլին։ 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Manchester City (@mancity)

«Երբ ծննդյանդ օրը միանգամից փչում ես բոլոր մոմերը»,- նշված է տեսագրության տակ։

Հարկ է նշել, որ այդ արտահայտությունն օգտագործվում է նաև «բոլոր հարցերը միանգամից լուծել» իմաստով։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Անցյալ տարի թիմը նրա ղեկավարությամբ դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել Անգլիայի լիգայի գավաթը և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա