Logo

Գվարդիոլա. «Պրեմիեր լիգան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:14 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Պրեմիեր լիգան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան։

«Պրեմիեր լիգան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան։ Շատ տուրեր, շատ հանդիպումներ, պայքար վնասվածքների դեմ. տարբեր իրավիճակներ են։ Վերջին տարիներին ԱՊԼ-ն հաղթելը մեծ հաջողություն է։

Չեմ ասում, թե Չեմպիոնների լիգան կարևոր չէ, մենք ցանկանում էինք խաղալ եզրափակիչում։ Բայց մեծ տարբերություն կա հաղթել 38 տուրերից հետո և 7 հանդիպումներից հետո։ Հաճելի է, որ մենք մոտ ենք հաջողությանը»,- Գվարդիոլայի խոսքն է հաղորդում BBC Sport-ը։

Գվարդիոլայի թիմն այս պահին գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Լիվերպուլին» գերազանցելով 1 միավորով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա