Logo

Գվարդիոլան՝ «Ասթոն Վիլայի» դեմ քամբեքի մասին. «Զանգեցի «Ռեալ». նրանք ինձ լավ խորհուրդներ տվեցին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:25 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Ասթոն Վիլայի» դեմ խաղում իր թիմի կատարած քամբեքը (3-2): «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 38-րդ տուրի շրջանակում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացավ կամային հաղթանակ տոնել ու դառնալ երկրի չեմպիոն։

«Ես զանգահարեցի «Ռեալ», և նրանք ինձ լավ խորհուրդներ տվեցին։ Ոչ «Ռեալի» այն քամբեքը բացատրություն ուներ, ոչ էլ մերն այսօր։ Դա ադրենալին է, և երբեմն հաճելի են նման զգացողությունները։

Զգացողություն կա, թե այս հաղթանակը հաջորդ մրցաշրջանում մեզ կօգնի ավելի ուժեղ դառնալ»,- անգլիական մամուլի հաղորդմամբ՝ ասել է «Սիթիի» գլխավոր մարզիչը։

«Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ քամբեք կատարեց և հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Գվարդիոլան մարզչական կարիերայի 32-րդ տիտղոսը նվաճեց

Պրեմիեր լիգա. Ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուները, ասիստենտը և «Ոսկե ձեռնոցի» հաղթողները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա