Logo

Գվարդիոլան «Ատլետիկոյին» հաղթելու գործում կարևորել է իր կայացրած որոշումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:40 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման արդյունքը (1:0):

«Ես շատ գոհ եմ թիմից: Մենք խաղացինք թոփ-ակումբի դեմ, և դա աներևակայելի բարդ է, բայց մենք լավ արդյունք գրանցեցինք: Երկրորդ և երրորդ գոլերը խփելու հնարավորություններ ունեինք:

Տղաները հիանալի խաղացին։ Ժեզուշն ու Ֆոդենն իրենց առանձնահատուկ էներգիան բերեցին թիմի խաղին, իսկ Գրիլիշը հերթական անգամ ցույց տվեց, որ գիտի, թե ինչպես պահել գնդակը։

Այո՛, այս անգամ մարզիչը ցույց տվեց իր հնարամտությունը։ Երբ մենք փոխարինումներ ենք անում, դա նշանակում է՝ կարծում ենք, որ դաշտ դուրս եկող խաղացողը կարող է դրական բան ավելացնել թիմի գործողություններում։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։

Հեշտ չէ այս մրցաշարում խաղալ մի թիմի հետ, որը մեծ փորձ ունի։ Մենք կգնանք Մադրիդ՝ գոլեր խփելու և նորից կփորձենք հաղթել»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում BT Sport-ը։

Հիշեցնենք՝ մադրիդցիների դեմ խաղի 68-րդ րոպեին Գվարդիոլան եռակի փոխարինում է կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով Ֆոդենին, Ժեզուշին և Գրիլիշին, որից 2 րոպե անց Ֆոդենի կատարած փոխանցումից հետո բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խփել է խաղի միակ գոլը:

Սիմեոնեն՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա