Logo

Գվարդիոլան և Վատցկեն՝ Հալանդի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:11 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Գվարդիոլա-Վատցկե-Հալանդ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի մասին:

«Ես սիրում եմ անկեղծորեն խոսել, բայց չեմ կարող որևէ բան ասել... Նրանք ինձ ասել են, որ ոչինչ չհայտնեմ իրավական գործընթացի մասին: Կողմերը թույլ չեն տալիս ոչինչ բարձրաձայնել, քանի դեռ գործարքը չի կայացել: Ցավում եմ, բայց չեմ կարող խոսել»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ ասել է կատալոնացի մասնագետը:

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նույնպես անդրադարձել է թեմային:

«Երբ խաղացողը լավ է ելույթ ունենում, մենք պետք է պայքարենք այն ակումբների դեմ, որոնց թիկունքում օլիգարխներն են և արաբական երկրները: Մենք չենք կարող հաղթել այս պայքարում…»,- Վատցկեի խոսքն է մեջբերում CNN-ը:

Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ Էրլինգը բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթիի» համար, որը տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարի այս շաբաթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա