Logo

Գվարդիոլա. «Ես աշխատում եմ «Մանչեսթեր Սիթիում», ոչ թե Հոլանդի մոտ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:51 / 02.09.2022ՍՊՈՐՏ
Խոսեպ Գվարդիոլա-Էրլինգ Հոլանդ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե արդյոք նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կհամոզի իրեն երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, որը սպառվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

«Կարո՞ղ է Հոլանդը համոզել ինձ մնալ: Ես աշխատում եմ «Մանչեսթեր Սիթիում», ոչ թե Հոլանդի մոտ: Նույն կերպ նա աշխատում է ոչ թե ինձ մոտ, այլ «Մանչեսթեր Սիթիում»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ 51-ամյա Գվարդիոլան 2016 թվականի հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»:

22-ամյա Հոլանդը հուլիսի 1-ին էր Դորտմունդի «Բորուսիայից» 60 միլիոն եվրոյով տեղափոխվել անգլիական ակումբ: Նորվեգացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, խփել 9 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով 2-րդն է Պրեմիեր լիգայում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա