Logo

Գվարդիոլան կոչով դիմել է «Սաութհեմփթոնին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:29 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կոչով դիմել է «Սաութհեմփթոնին» ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղից առաջ։

«Կցանկանայի՞ ինչ-որ բան ասել «Սաութհեմփթոնին»... Հաղթե՛ք «Լիվերպուլին» 4-0 հաշվով։ Վերջին տուրից առաջ մենք մեծ առավելություն ունենք, քանի որ խաղալու ենք տանը, ու ամեն ինչ մեր ձեռքերում է։ Այլ թիմերին նայելու կարիք չկա։

Մենք պետք է ներդնենք մեր ամբողջ ուժերը։ Արդար է՝ հաշվի առնելով մեր մրցակցի խաղամակարդակը։ Տիտղոսի ճակատագիրը կորոշվի վերջին տուրում։ Երկու թիմերն էլ շատ լավն են»,- Գվարդիոլայի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։

37 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության առաջատարն է՝ վաստակած 90 միավորով։ «Լիվերպուլը» (86) երկրորդն է, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա