Logo

Գվարդիոլան մարզչական կարիերայի 32-րդ տիտղոսը նվաճեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:14 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերայի 32-րդ տիտղոսը նվաճեց։

«Մանչեսթեր Սիթին» նրա գլխավորությամբ այսօր հռչակվեց Անգլիայի չեմպիոն։ Իսպանացի մասնագետն ավելի վաղ 14 տիտղոս էր նվաճել՝ գլխավորելով «Բարսելոնան», այնուհետև՝ 7 տիտղոս «Բավարիայի» գլխավոր մարզչի կարգավիճակում։

Անգլիական ակումբի հետ Գվարդիոլան 11-րդ տիտղոսն է նվաճում։ Կատալոնացին «քաղաքայինների» հետ 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (2017/18, 2018/19, 2020/21, 2021/22)։ Պեպը «Մանչեսթեր Սիթիի» հետ նաև 4 անգամ հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը, երկու անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը և 1 անգամ՝ Անգլիայի գավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա