Logo

Գվարդիոլան՝ «Ռեալի» դեմ առաջիկա խաղի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:37 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Pep Guardiola-2022

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղից իր սպասելիքների մասին:

«Երկու թիմերն էլ կարող են գերիշխել 1 խաղում։ Մենք ձգտում ենք հաղթել դիմակայությունում և 2-րդ անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Մենք խաղալու ենք այնպես, ինչպես առաջին խաղում: Երբեմն սխալվում ես, իսկ հետո ցուցադրում աչք շոյող ֆուտբոլ:

Մենք չպետք է հետ նայենք։ Փորձը մեզ կօգնի՞... Հարցն այն է, թե ինչ է սովորեցրել այդ փորձը: Գլխավորն անցյալի սխալները չկրկնելն է, այլապես երաշխիքներ չեն լինի։ «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք պատասխան խաղը հիանալի փորձություն է լինելու մեզ համար: Մենք պետք է ինքներս մեզ գտնենք՝ եզրափակիչ դուրս գալու համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք՝ թիմերի միջև դիմակայության առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 4:3 հաշվով: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայանալիք պատասխան մրցավեճը նույնպես կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա