Logo

Գվարդիոլան՝ «Ռեալի» դեմ խաղում «Ման. Սիթիի» հնարավոր կորուստների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:35 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է վնասվածք ստացած խաղացողների մասին։

«Քայլ Ուոքերը չի մարզվել վերջին 10 օրվա ընթացքում, Ջոն Սթոունզը չի մարզվել ապրիլի 20-ին «Բրայթոնի» դեմ կայացած խաղից հետո: Այնպես որ, ես չգիտեմ, թե արդյոք նրանք դաշտ դուրս կգա՞ն, թե՞ ոչ:

Տեսնենք, թե ինչ վիճակում կլինեն: Դեռ հստակ որոշում չենք կայացրել, բայց կան կասկածներ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք՝ որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Ժոաու Կանսելուն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր «Էթիհադում»: Այս խաղը ժամը 23:00-ից կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա