Logo

Գվարդիոլան՝ «Ռեալից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:46 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կրած պարտությունը (1:3)։

«Մենք մոտ էինք, բայց չկարողացանք դուրս գալ եզրափակիչ: Ամեն ինչ պարզ է. առաջին խաղակեսը միջին մակարդակում անցկացրինք, մենք բավականաչափ լավ չխաղացինք, թեև պետք չէր շատ տանջվել։

Խփած գոլից հետո ավելի լավ խաղացինք, գտանք մեր ռիթմը, և խաղացողներն սկսեցին ավելի վստահ գործել։ Մեր խփած գոլից հետո «Ռեալն» անընդհատ գրոհում էր։ Մենք ստիպված չէինք շատ դիմանալ, բայց ֆուտբոլը երբեմն անկանխատեսելի է։ Այժմ ժամանակ է պետք՝ այս ձախողումը վերապրելու համար:

«Ռեալը» մեծ ուժերով առաջ գնաց. Էդեր Միլիտաոն, Ռոդրիգոն, Վինիսիուսը, Բենզեման… Նրանք բոլորը հայտնվում էին մեր տուգանային հրապարակում: Մադրիդի «Ռեալն» անընդհատ փոխանցումներ էր կատարում եզրերից և ի վերջո 2 գոլ խփեց: Մեզ չհաջողվեց խաղալ բարձր մակարդակով։ Ֆուտբոլիստներն զգացին ճնշում, և դա նորմալ է կիսաեզրափակիչի համար: Այդպիսին է ֆուտբոլը. մենք պետք է ընդունենք դա»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ հանդիպման մինչև 89-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:1 հաշվով, սակայն 90 և 90+1-րդ րոպեներին մադրիդցիները կարողացան 2 գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3:1՝ հաղթանակ պարգևելով իր թիմին պատասխան մրցավեճում։ Առաջին հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4։3 հաշվով։ Այսպիսով՝ երկխաղյա դիմակայության արդյունքում Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիական «Լիվերպուլին»:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Անչելոտին՝ «Սիթիի» նկատմամբ հաղթանակի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա