Logo

Գվարդիոլան՝ Չավիի կատարած աշխատանքի և «Բարսայի» երիտասարդների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:15 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Պեպ Գվարդիոլա-Չավի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի, ինչպես նաև ակումբի երիտասարդ խաղացողների մասին։

«Գավին հիանալի է, ինչպես Անսու Ֆատին և Պեդրին: Այս խաղացողներն ապացուցում են, որ իրենց մեծ ապագա է սպասվում, և երիտասարդական համակարգում շատ լավ աշխատանք է տարվում։

Չավի՞ն. ես չգիտեմ բոլոր հանգամանքները, բայց կարծում եմ, որ նա միանշանակ լավ աշխատանք է կատարել»,- ասել է Գվարդիոլան Marca-ի հետ զրույցում:

Լա լիգայի 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնան» 2-րդ տեղն է զբաղեցրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա