Logo

«Մարսելը» գնեց Գենդուզիի տրանսֆերային իրավունքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:37 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Մատեո Գենդուզին մարզական կարիերան կշարունակի «Մարսելում»՝ հաղորդում է «զինագործների» պաշտոնական կայքը:

23-ամյա կենտրոնական կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է ֆրանսիական ակումբում: Համաձայն կողմերի վարձակալական պայմանագրի պահանջների՝ «Մարսելը» ձեռք է բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Գենդուզիի և «Մարսելի» պայմանագիրը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա