Logo

Չոլակյանը, հաղթելով մեքսիկացի և թուրք ծանրորդներին, դարձավ աշխարհի չեմպիոն

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:33 / 02.05.2022Ծանրամարտ
Գառնիկ Չոլակյան

20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը վստահորեն նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հունական Իրակլիոնում ընթացող ստուգատեսի մինչև 55 կգ քաշային կարգում մեր մարզիկն իր հաշվին գրանցեց 3 ոսկե մեդալ։ Պոկում վարժությունում 108 կգ ցուցանիշով հաղթելուց հետո հայ երիտասարդը լավագույն արդյունքը գրանցեց նաև հրում մրցաձևում՝ 132 կգ։

Չոլակյանը ելույթն ավարտեց երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա