Logo

Գունկոն և Օտուբանջոն հեռացել են «Արարատ-Արմենիայից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:38 / 03.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Դմիտրի Գունկո- Յուսուֆ Օտուբանջո

«Արարատ-Արմենիայի» և Դմիտրի Գունկոյի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, որը կողմերը որոշել են չերկարաձգել՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դմիտրի Գունկոն թիմը գլխավորում էր 2021 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

«Արարատ-Արմենիայից» հեռացել է նաև հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը: Յուսուֆ Օտուբանջոն թիմին միացել էր 2020 թվականի հունվարին: «Արարատ-Արմենիայի» կազմում Օտուբանջոն անցկացրել է 72 խաղ, խփել 30 գոլ, կատարել 9-գոլային փոխանցում և 1 անգամ դարձել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող:

Հիշեցնենք՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» 2-րդ տեղն է գրավել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա