Logo

Բռնցքամարտի ԵԱ. Գուրգեն Մադոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:51 / 27.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը։

Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը քառորդ եզրափակիչում 1-4 հաշվով պարտվեց Լաշա Գուրուլիին ու դուրս մնաց պայքարից:

Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի ուղեգրեր են նվաճել Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը՝ այս ստուգատեսում ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Ավելի վաղ պարտվել ու մրցասպարեզը լքել էին Դավիթ Չալոյանը, Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ)։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա