Logo

Գուտի. «Մբապեն աշխարհի լավագույն խաղացո՞ղն է. նա չի նվաճել ոչ «Ոսկե գնդակը», ոչ էլ Չեմպիոնների լիգայի գավաթը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:14 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Գուտի-Կիլիան Մբապե

Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գուտին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ 

«Մբապեն աշխարհի լավագույն խաղացո՞ղն է. սա դեռ պետք է ապացուցվի։ Այս պահին՝ ոչ։

Այսքան ժամանակ է՝ նա Փարիզում է. քանի՞ անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում, քանի՞ «Ոսկե գնդակ» ունի: Նա այնքան հայտնի է, որ թվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն է, բայց ոչ։

Մբապեն ամենաշատ հույսեր տվող ֆուտբոլիստն է... Նա չի նվաճել ոչ «Ոսկե գնդակը», ոչ էլ Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Գուտիի խոսքն է մեջբերում El Chiringuito-ն։

Մայիսի 21-ին ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել էր Մբապեի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառ երկարաձգելու մասին։ Մինչև այդ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալում»: Տեղեկություններ կային նույնիսկ, որ ֆրանսիացին համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Արքայական ակումբի» հետ:

2021/2022 մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա