Logo

Գվարդիոլա. «Ատլետիկոյի» դեմ խաղալու ենք 12 ֆուտբոլիստով»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:22 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղի նախօրեին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր մտքերով: 

«Մրցաշարի այս փուլում ցանկացած մրցակից բարդ է: Չեմպիոնների լիգայի հանդիպումների նախօրեին, սովորաբար, շատ եմ խորհում. երևի նրանից է, որ լավ արդյունքներ ունեմ: Միօրինակ կլիներ, եթե անընդհատ նույն մարտավորությամբ խաղայի: Այսօր ոգեշնչվել եմ նոր մտքերով ու վաղը պատրաստվում եմ այլ մարտավարությամբ խաղալ. «Ատլետիկոյի» դեմ գործելու ենք 12 ֆուտբոլիստով»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBС-ն:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա