Logo

Գվարդիոլան ասել է՝ ով է Իսպանիայի պատմության լավագույն մարզիկը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:48 / 06.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ Իսպանիայի պատմության լավագույն մարզիկը թենիսիստ Ռաֆայել Նադալն է: 

«Թվում էր՝ նման ֆիզիկական խնդիրների պայմաններում «Ռոլան Գարոսում» հաղթելն անհնար է, սակայն նա արեց դա: Բառեր չեմ գտնում Նադալի կարիերան և հաջողությունը նկարագրելու համար: 

Անկասկած, Ռաֆան Իսպանիայի պատմության լավագույն մարզիկն է. նույնիսկ հարցում անցկացնելու կարիք չկա: Նրա կայունությունն ու երկարակեցությունը ոչ ոք չի ունեցել»,- Պեպի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում Նադալը 3:0 (6:3, 6:3, 6:0) հաշվով առավելության հասավ Կասպեր Ռուդի նկատմամբ ու դարձավ «Ռոլան Գարոսի» 14-ակի հաղթող: 

Կարիերայի ընթացքում իսպանացի թենիսիստը 22 անգամ է հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա