Logo

Գվարդիոլան ծաղրել է «Յունայթեդի» այն երկրպագուներին, որոնք ցանկանում են «Սիթիի» չեմպիոնությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:36 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Յունայթեդի» այն երկրպագուներին, որոնք ցանկանում են «քաղաքայինների» հաղթանակը «Լիվերպուլի» հետ չեմպիոնական մրցավազքում:

Բանն այն է, որ եթե մերսիսայդցիները դառնան ԱՊԼ-ի հաղթող, ապա տիտղոսների քանակով կհավասարվեն «կարմիր սատանաներին» (20):

«Փաստորեն սխալվել եմ՝ մտածելով, որ ԱՊԼ-ում բոլորը երկրպագում են «Լիվերպուլին»: «Յունայթեդի» այն ֆաներին, որոնք երկրպագելու են մեզ, հրավիրում եմ նշելու «Սիթիի» չեմպիոնությունը: Պարզապես պետք է երկնագույն մարզաշապիկներ հագնել»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է The Mirror-ը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Սիթին» 1 միավորով գերազանցում է «Լիվերպուլին»: 38-րդ տուրում Գվարդիոլայի սաներն ընդունելու են «Ասթոն Վիլային», Կլոպի թիմը՝ «Վուլվզին»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա